Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար (տեսանյութ)

24.05.2022 14:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքիԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվելէ Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերhնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքիառթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբպարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանըwww.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով,ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատիունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայիհրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակերկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղիունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորենկոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորենգործադրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք էառաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպեսխափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունըհաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարականհսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի