Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում անցկացված համաժողովին

21.10.2022 15:03

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022թ. հոկտեմբերիի 15-ից հոկտեմբերի 18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած 2022 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական աջակցության և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Հիշյալ համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ ևս:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի