Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ

28.03.2017 18:11
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։

28.03.2017 թվականին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 


 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի