Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակություն Երևան քաղաքի Փարպեցի փողոցում. հարուցվել է քրեական գործ

22.12.2021 14:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի բացհայտման ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ԻՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի Փարպեցի փողոցում գտնվող ռեստորանի մոտ ինքը ծեծի է ենթարկվել, հափշտակել են հեռախոսը և պայուսակը:

Հավելենք, որ նշված հասցեի մոտ՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, դանակի սպառնալիքով, հափշտակել են քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է հագուստ, գրքեր, բջջային հեռախոս և 650 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ԻԻՀ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի