ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր` վաղ առավոտյան, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
24.04.2019
14:29
Մեկնաբանություններ |