Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

02.03.2016 10:40


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 00:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Բ.Թորգոմյանը: Ստացված բժշկական տեղեկանքի համաձայն՝ Բ. Թորգոմյանը վիրահատվել է, որի ընթացքում պարզվել է, որ վերքը թափանցել է որովայնի խոռոչ՝ առանց ներքին օրգանների վնասման:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի