Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դասընթաց` ՀՀ քննչական կոմիտեում

11.06.2021 14:19

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 35-Լ հրամանով տրված հանձնարարականի համաձայն՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:

2021թ. հունիսի 10-ին Քննչական կոմիտեում անցկացվեց առաջին դասընթացը՝ «Կիբեռհիգիենա, կիբեռանվտանգություն» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էր կիբեռանվտանգության ապահովման ոլորտում գործունեություն ծավալող «ԿիբերՍեկ» ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Գասպարյանը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ հատկապես կարևոր գործերի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Վերջինս նշեց,  որ վերապատրաստումներն ուղղված կլինեն կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտմանը, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու, ինչպես նաև հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով:

Դասընթացները կլինեն շարունակական, որոնք կանցկացնեն վարչության մասնագիտացված քննիչները, ինչպես նաև նշված բնագավառի՝ հրավիրված մասնագետները, ինչը կնպաստի ոլորտին վերաբերող նոր գիտելիքների ձեռքբերմանն ու հմտությունների զարգացմանը:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի