Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Լոռու մարզում հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

11.10.2021 14:52

2021թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ին, Սպիտակ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին,  որ  եղբայրը դուրս  է եկել տանից և չի վերադարձել:

Հաջորդ օրը՝ ժամը 10:30-ին, նույն քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին՝ գանգի ոսկրերի կոտրվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի