Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով հոսանքահարվել է և մահացել. 2 անձի առաջադրվել է մեղադրանք

01.04.2015 14:56

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։

 

Նախաքննությամբ պարզվել է, որ 15.07.2014թ. Արմավիր մարզի գյուղերից մեկում կատարվել են  «Բաղրամյան» էլեկտրացանցի սպասարկման և շահագործման տակ գտնվող բաժանիչի փոխարինման աշխատանքներ: Ա.Հագոյանը և Խ.Ներսիսյանը,  լինելով կատարվող աշխատանքների բրիգադայի անդամ, չեն կատարել  շարժական հողանցման տեղադրում, որի արդյունքում աշխատանքների իրականացման ընթացքում Կ.Սարգսյանը, նույնպես լինելով բրիգադայի անդամ, հոսանքահարվել է և  մահացել:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  Ա.Հագոյանին և  Խ.Ներսիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի