Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բեռնատար գնացքը բախվել է գյուղապետի վարած ավտոմեքենային. պարզվում են վթարի պատճառները

17.07.2015 11:59


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում  բեռնատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հուլիսի 17-ին՝  ժամը 09:03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում բեռնատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝  09:00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով գյուղապետը մահացել է։

Վթարի պահին ավտոմեքենայի մեջ են եղել գյուղապետի երկու մանկահասակ երեխաները՝ 7 տարեկան որդին, 5 տարեկան դուստրը, և 16-ամյա մի աղջիկ։ Նախնական տվյալներով՝ 5-ամյա երեխան և 16-ամյա աղջիկն ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի