Հարգելի պարոն Զոհրաբյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ փաստաբանների պալատի բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի՝ փաստաբանի օրվա առիթով:
Փաստաբանությունը ստեղծագործական մասնագիտություն է, որը պահանջում է գիտելիքների բարձր մակարդակ, պատշաճ փորձառություն, մասնագիտական ու գործնական որակներ, իսկ որ ամենակարևորն է՝ կարեկցանք մարդկային ճակատագրերի հանդեպ: Այսօր Ձեր հպարտության և հաջողության գրավականը պալատի փաստաբանների պատկառելի թիվն է և այն ընդհանուր գործը, որով դուք զբաղվում եք՝ հիմնվելով օրենքի գերակայության, մարդասիրության և անկախության սկզբունքների վրա: Լիահույս եմ, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը, հավատարմությունն ու շիտակությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերում կան և կմնան որպես Ձեր ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ:
Վստահ եմ, ու Ձեր մասնագիտական գործունեությունը որակյալ իրավաբանական օգնության ցուցաբերման բնագավառում այսուհետ ևս կշարունակի իրականացվել բարձր մակարդակով, իսկ Ձեր արհեստավարժությունը, իրավաբանական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կլինեն մշտապես պահանջված:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկերներ, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն ու բարօրություն: Թող հաջողությունը և մասնագիտական պատվախնդրությունը մշտապես ուղեկցեն Ձեզ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ փաստաբանների մասնագիտական տոնի՝ փաստաբանի օրվա առթիվ
06.12.2019
12:34
Մեկնաբանություններ |