Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հատուկ քննչական ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի առթիվ

28.11.2019 12:56

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի բոլոր աշխատակիցներին հատուկ քննչական ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի առիթով:

Հատուկ քննչական ծառայությունն իր կազմավորման օրից ի վեր կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման գործում:

Լինելով անկախ, գերատեսչական շահերով չկաշկանդված պետական կառույց, Հատուկ քննչական ծառայությունը այսօր էլ իր կոչմանը հավատարիմ շարունակում է գործել օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հիման վրա երաշխավորվելով վարույթում քննվող գործերով նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, ինչպես նաև քրեական վարույթին ընդգրկված անձանց իրավունքների ու օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը:

Այսօր, առավել քան երբևէ, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում ՀՔԾ պատասխանատու դերակատարումը նախկինում կատարված հանցավոր իրավախախտումների բացահայտման ու քննության, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, արդարության հաստատման և պետությանը պատճառված վնասի վերականգնման բնագավառներում: Վստահ եմ, որ Ծառայության քննիչների մասնագիտական փորձի, արհեստավարժության և ընդգծված նվիրումի շնորհիվ Ծառայությունը կշարունակի պատվով կատարել իր պատասխանատու առաքելությունը իր գործունեությամբ էապես նպաստելու երկրում իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության աստիճանի բարձրացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ծառայության կազմավորման տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ ՀՔԾ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի