ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 22-ին ընդունել է քաղաքացի Ռուզաննա Ադանալյանին:
Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը, ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերին՝ ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քաղաքացու կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրելու և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեի նախագահը Ռուզաննա Ադանալյանին վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է քաղաքացուն և նրա բարձրացրած հարցերի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ
22.06.2020
17:18
Մեկնաբանություններ |