Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ

20.05.2019 16:41

2019թ. մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում Սյունիքի մարզային քննչական վարչության ղեկավարները և աշխատակիցները հանդիպել են Սյունիքի մարզպետի՝ Հունան Պողոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակը:

Հանցագործությունների կանխարգելման միջոցառումների շրջանակներում  կարևորվել է ՏԻՄ մարմինների ակտիվ ներգրավումը:

Մտքեր են փոխանակվել մտահոգող հարցերի շուրջ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև համագործակցության նոր ուղիներ նախանշելու վերաբերյալ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի