ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել են ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Սոզար Կվինչիային:
Կողմերը քննարկել են համագործակցությանը, առանձին քրեական գործերով իրավական փոխօգնությանը և տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր լայն շրջանակ։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ հետագա համագործակցությունը խորացնելու գործում պատրաստակամություն ցուցաբերելու համար: