Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հափշտակությունը նկարահանվել է շենքի տարածքը տեսանկարահանող սարքերի օգնությամբ (Լուսանկարներ)

05.11.2014 16:44
2014թ. հոկտեմբերի 3-ին`ժամը 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հանրապետության 67 շենքի տարածքից հափշտակել է Վ.Ղռաթյանին պատկանող «Իդեալ» մակնիշի հեծանիվը՝ 240.000 դրամ արժողության:

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։ Տեսագրությունից առանձնացվել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները։

Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 


 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի