Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաղորդագրություն

10.06.2022 18:00
ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:

Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:

Տեղեկացնում ենք, որ ծրագրված հանդիպումը չի կայացել` զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի