ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2014թ. կատարած աշխատանքները, որի ամփոփ տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ:
Հաղորդում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2014 թվականի գործունեության մասին՝
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 28-ին, որի հիման վրա ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորվեց ՀՀ քննչական կոմիտեն: Օրենքի ընդունումից հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լուծելու քննչական կոմիտեի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ:
Քննչական կոմիտեի և քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ կազմակերպված և նպատակային աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակաշրջանում` հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 30-ը, հաջողվեց ընդունել երկու տասնյակից ավել նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Մասնավորապես, հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի մասով ՀՀ կառավարություն է ներկայացվել և ընդունվել ՀՀ կառավարության որոշման 12 նախագիծ, որից ՀՀ կառավարության 7 որոշում նախատեսված էր ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» 2014թ. օգոստոսի 28-ի N 812-Ա որոշման N 1 և N 2 հավելվածով: ՀՀ կառավարության որոշման 2 նախագիծ գտնվում է շրջանառության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2014թ. նոյեմբերի 4-ի թիվ 6-Ա հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասինե և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններն ընդունելու ժամանակացույցը: Քննարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է 15 հրաման, հրամանի 9 նախագիծ գտնվում է շրջանառության մեջ:
Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեն իրականացրել է ծավալուն աշխատանքներ: ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական մարմինների ծառայողներից ՀՀ քննչական կոմիտեում նշանակվել է 552-ը: ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելու վերաբերյալ ստացվել է 196 դիմում, սակայն մասնագիտական բարձր որակական հատկանիշների պահանջի ապահովմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17 և 51-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով նշանակվել են միայն 53 դիմող:
ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերի համալրման նպատակով իրականացվում են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես՝ առ այսօր ՀՀ քննչական կոմիտեին հատկացվել է 4 առանձին վարչական շենք՝ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքը, Արագածոտնի, Կոտայքի մարզային քննչական վարչությունների վարչական շենքերը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարչական շենքը:
Նորաստեղծ կառույցի առջև ծառացած իրավական, կադրային հարցերին զուգընթաց` խնդիր է դրվել սեղմ ժամկետում ապահովել նաև քրեական գործերով վարույթի ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխման հարցը, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2014թ. դեկտեմբերի 8-ի 15-Լ հրամանով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչներին: Ընթացիկ և նախորդ տարիներին հարուցված, վարույթը կասեցված քրեական գործերի փուլային, սահուն փոխանցումն ապահովելու, աշխատանքային գործընթացը երկուստեք չխաթարելու համար մշակվել են քրեական գործերի փոխանցման ժամանակացույցեր:
Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ընթացիկ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարումը հանձնարարվել է այդ նպատակով ստեղծված ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնին, որը 2014թ. հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում քննարկել է 110 հարցում:

2014թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումները, որոնք, կառույցի նորաստեղծ լինելու հանգամանքով պայմանավորված, որպես կանոն, իրենց հիմնական գործառույթներից զատ, իրականացրել են նաև իրավաստեղծ գործունեություն:
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության կողմից մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության համակարգման և միասնական դատավարական վերահսկողության ապահովման շրջանակներում քննարկվել և լուծում է տրվել տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քաղաքացիներից ստացված 279 դիմումի ու միջնորդության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված տեղեկատվության պահանջ պարունակող 66 հարցման և գրության, այլ գերատեսչություններից ստացված 94 գրության:
Ուսումնասիրվել են տարածքային ստորաբաժանումներից կոնկրետ քրեական գործերով ստացված, դատավարական փաստաթղթեր հանդիսացող`որպես մեղադրյալ ներգրավելու 717 որոշում և 335 մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում, անհրաժեշտության դեպքում տեղերում կամ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում դրանց շուրջ կազմակերպել են քննարկումներ: Քննարկվել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից տարածքային ստորաբաժանումների քննիչներին և քննչական բաժինների պետերին տրված 95 ցուցում և դրանք բողոքարկելու վերաբերյալ քննիչների որոշումները, առանձին դեպքերում քրեական գործերով կազմվել են նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի դեմ վերադաս դատախազին բերված բողոքի նախագծեր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ցուցումով կամ ըստ անհրաժեշտության՝ պահանջվել և ուսումնասիրվել է 229 քրեական գործ և նյութ, միջոցառումներ են ձեռնարկվել նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Ուսումնասիրվել է ստորաբաժանումների վարույթում կարճված 502 քրեական գործ՝ ստուգվել են դրանցով կայացված որոշումների հիմնավորվածությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել 5 գերատեսչական իրավական ակտի նախագիծ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության, «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների նախաքննության կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատողների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» նախագծերը:
Բացի այդ, վարչության կողմից մշակվել է միջազգային համագործակցության ապահովման, քննության որակի բարձրացման և կատարելագործմանն ուղղված 6 ծրագիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և գերմանական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ծրագրերը:

Մեթոդական ուղեցույց պատրաստելու նպատակով ուսումնասիրվել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարուցված և ընթացքի մեջ գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) քրեական գործերը, մեկ այլ` քննության պլանավորման վերաբերյալ ուղեցույցի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը կարգապահական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ոստիկանության ՁԱՊՎ-ի, քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարության կողմից հայտնաբերված կամ մատնանշված առերևույթ կարգապահական խախտումների կապակցությամբ իրականացրել է 26 նախնական ուսումնասիրություն, որից 5-ի արդյունքներով հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է «լիազորությունների դադարեցումե, 1 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 3 ծառայողի նկատմամբ` «զգուշացումե կարգապահական տույժեր: Ութ դեպքում նախնական ուսումնասիրությամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1 դեպքում նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքով, 12 վարույթ տեղափոխվել է 2015 թ.:
Հաշվետու ժամանակահատվածում ներքին անվտանգության վարչության կողմից մշակվել և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը, 2 գերատեսչական իրավական ակտերի նախագծեր`«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասինե և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին», գտնվում է շրջանառության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին 110 հարցում, որից 69-ը կատարվել է ամբողջ ծավալով և ուղարկվել նախաձեռնողին, իսկ 41 հարցում փոխանցվել է 2015թ.: ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 65 հարցում, որից 41-ն ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, դրանցից 13-ը կատարվել է ամբողջ ծավալով և միջազգային հարցումների ապահովման բաժնի միջոցով փոխանցվել նախաձեռնողներին, իսկ 28-ը գտնվում է կատարման փուլում:
ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքների արդյունավետ կազմակերպման և քննիչների ծանրաբեռնվածության հաշվարկման հատուկ մեթոդ ձևավորելու և այդ կապակցությամբ միջազգային օգտակար փորձի ուսումնասիրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի հետ համատեղ մշակվել է համապատասխան հարցաշար, որն ուղարկվել է Վրաստանի և ԱՊՀ մի շարք պետությունների իրավասու մարմիններին: Նույն բաժնի հետ համատեղ մշակվել և կազմվել է փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Միջգերատեսչական միջազգային պայմանագրեր ստորագրելու իրավասություն ունեցող մարմինների շարքում ՀՀ քննչական կոմիտեն ներառելու նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասինե ՀՀ օրենքում և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:
ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական վերլուծական բաժնի կողմից մշակվել է ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասինե 2014թ. օգոստոսի 28-ի N 812-Ա որոշման N 1 հավելվածի 1-ին և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ինչի հիման վրա ՀՀ վարչապետի մեկ այլ՝ 2014թ. դեկտեմբերի 2-ի N1195-Ա որոշմամբ նշված երկու կետերը ճանաչվել են ուժը կորցրած: Մշակվել և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել 9 հրամանի նախագիծ, մասնավորապես`«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի երդման կարգը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ծառայողների վիճակահանություն անցկացնելու կարգը և վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններն ընդունելու ժամանակացույցը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին»:
Հաշվետու ժամանակամիջոցում կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից մշակվել և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացվել երկու ուղեցույցների նախագծեր՝ «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցըե և «Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը»: Բացի այդ, կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից շրջանառության մեջ են դրվել նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2016 թվականների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» և ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքի ծրագրի նախագծերը, քննարկվել և պատասխանվել են 12 հարցումներ ու տարաբնույթ գրություններ, վերահսկողություն է իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և տեղակալների կողմից հսկողության վերցված ժամկետային կատարման ենթակա փաստաթղթերի նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի կողմից քննարկվել և լուծում է տրվել կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով ստացված 21 դիմումի, որոնցից 3-ը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև՝ 23 տարաբնույթ գրություն-հարցումների, ուսումնասիրվել է 15 քրեական գործ և 7 նյութ: Հաշվետու ժամանակամիջոցում ուսումնասիրվել են 9 օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը (այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքներին վերաբերող), որոնք մանրակրկիտ քննարկվել են, դրանց կապակցությամբ ներկայացվել են առաջարկություններ: Ընթացք է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության 33, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 6 և ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության 1 հարցման:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննության կատարումը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչներին հանձնարարելու, քրեական գործերի փոխանցումը կազմակերպելու և փոխանցման ժամանակացույցերը հաստատելու մասինե 08.12.2014թ. թիվ 15-Լ հրամանի համաձայն՝ համապատասխան ակտեր կազմելու միջոցով իրականացվել է 326 քրեական գործի հանձնում-ընդունում, որոնք ուղարկվել են համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողության ոլորտում քննարկվել և լուծում է տրվել տարածքային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով ստացված 13 դիմումի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված 17 հաղորդման: Ուսումնասիրվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվ է ուղարկվել տարածքային բաժիններից ստացված, վարույթը կարճված 359 քրեական գործ, 98 քրեական գործ ուսումնասիրվել և ուղարկվել է ըստ տարածքային ենթակայության, տարածքային բաժինների աշխատանքները կանոնակարգելու նպատակով տրվել է 3 հանձնարարական:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կողմից մշակվել է կառավարության որոշման 5 նախագիծ, որոնցից 2-ը՝ «ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին», ընդունվել են, իսկ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների ցանկը սահմանելու և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների բացակայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու մասին» նախագծերը գտնվում են շրջանառության մեջ:
Միաժամանակ, վարչությունը մշակել և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասինե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը, ևս 7 նախագիծ՝ «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատելու մասին» «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը, ատեստավորման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու կարգը հաստատելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների համար մրցութային հանձնաժողով ստեղծելու կազմը և աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների բաց մրցույթի թեստերի կազմման, թեստավորման և հարցազրույցի անցկացման ու գնահատման կարգերը հաստատելու մասին», գտնվում են շրջանառության մեջ:
Հաշվետու ժամանակամիջոցում վարչության կողմից ուսումնասիրվել է 19 իրավական ակտի նախագիծ, դրանց կապակցությամբ ներկայացվել են դիրքորոշումներ:
2014թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները ևս աշխատել են ծանրաբեռնվածությամբ: Քննարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի, նրա մարմինների և ստորաբաժանումների վարույթում եղել է 20.399 քրեական գործ, որից 2.276-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում, 350-ը՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում (այսուհետ՝ ՀԿԳՔԳՎ)՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 16.616 գործի դիմաց, որից 1.898-ը՝ ԶՔԳՎ-ում, 286-ը՝ ՀԿԳՔԳՎ-ում: Գործերի քանակն աճել է 3.783-ով կամ 22,7 %-ով, որից 378-ը՝ ԶՔԳՎ, իսկ 64-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում:
Հանցագործությունների քննության բնագավառում ՀՀ քննչական կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2014թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, ՀՀ-ում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում ընդհանուր առմամբ քննված 21.401 քրեական գործից 20.399-ը կամ շուրջ 95 %-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից:
Հաշվետու ժամանակամիջոցում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մեկ տարվա կտրվածքով միայն քրեական գործերով կազմել է 45 քրեական գործ`նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 37 գործի դիմաց:
Հանրապետական միջինից առավել բարձր ծանրաբեռնվածությամբ են աշխատել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բոլոր ստորաբաժանումները, իսկ մարզային քննչական վարչություններից համեմատաբար ավելի բարձր ծանրաբեռնվածություն են ունեցել Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչությունները՝ համապատասխանաբար 53 և 51, ինչպես նաև ԶՔԳՎ ստորաբաժանումներից՝ 10-րդ կայազորային քննչական բաժինը՝ 115, 1-ին կայազորային քննչական բաժինը՝ 57, 7-րդ կայազորային քննչական բաժինը՝ 50, 4-րդ կայազորային քննչական բաժինը՝ 47:
Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թվերը գործնականում ամբողջական չեն ներկայացնում 2014թ. ընթացքում կատարված աշխատանքները, նկատի ունենալով նախապատրաստված և մերժված նյութերի քանակը՝ 9.164 նյութ, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 65 գործ և նյութ:
Հաշվետու ժամանակամիջոցում վարույթում եղած 20.399 քրեական գործից լուծվել է 17.287 քրեական գործի ընթացքը, որից 1.636-ը՝ ԶՔԳՎ վարույթում, 270-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում: Արտադրողականությունը կազմել է 84,7%, որից Երևան քաղաքի քննչական վարչությունում, տարածքային քննչական ստորաբաժանումներում, մարզային քննչական վարչություններում և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 86%, ԶՔԳՎ-ում` 72%:
2014թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2.951 քրեական գործ, որից 783-ը՝ ԶՔԳՎ վարույթում, 53-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում, 53 քրեական գործ ավարտվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշմամբ, ըստ ենթակայության է ուղարկվել 1.377 քրեական գործ, որից 67-ը` ԶՔԳՎ, իսկ 21-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթից, 1.565 քրեական գործ միացվել է, որից 125-ը` ԶՔԳՎ վարույթում, 85-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում:
Վարույթը կարճվել է 5.071 քրեական գործով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.171 գործի դիմաց, աճել է 1.900 գործով կամ 60 %-ով: Կարճված գործերի քանակը հիմնականում պայմանավորված է ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հարուցված և զինծառայության մեկնելու կամ համապատասխան գումար մուծելու հիմքերով կարճված գործերի քանակով /1.315 գործ նախորդ տարվա 1061-ի դիմաց/:
Հաշվետու ժամանակահատվածում կասեցվել է 6.060 քրեական գործի վարույթ, որից 157-ը՝ ԶՔԳՎ, իսկ 80-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում: Նշված 6.060 գործերից 4.581-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, իսկ 1.404-ը` քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ, որից 1.004-ը՝ ՀՀ քր. օր-ի 327 հոդ. մեղադրանքով:
Քննության ընթացքում բացահայտվել է հանցագործությունների 364 դեպք, որից 39-ը` նախկինում կասեցված քրեական գործերով, իսկ 800-ը եղել է իրավապահ մարմիններին նախկինում անհայտ դեպքեր:
Իրավապահ մարմիններին նախկինում անհայտ դեպքերի բացահայտման տեսանկյունից հատկապես պետք է նշել Կենտրոն և Նորք-Մարաշ` 67, Ավան և Նոր Նորք՝ 88, Մալաթիա-Սեբաստիայի`25 վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի 37, Սյունիքի` 22 մարզային քննչական վարչությունների կատարած դրական աշխատանքները:
Անհրաժեշտ է նշել, որ վիճակագրական հաշվետվություններում բազմադրվագ գործերը հաշվառվում են որպես մեկ քրեական գործ, որն էլ ելակետ է ընդունվում քննիչի աշխատանքի միջին ծանրաբեռնվածությունը հաշվարկելիս: Բայց ակնհայտ է, որ ռեալ ծանրաբեռնվածությունն այլ ծավալ ունի. քննիչին հարկ է լինում մեկ քրեական գործի շրջանակներում քննություն կատարել պարզված դրվագների քանակին համապատասխան հանցագործությունների դեպքերով, հարցաքննել բազմաթիվ տուժողների և վկաների, նշանակել մեծ թվով փորձաքննություններ և մեծ ջանքեր ներդնել գործի քննության բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, հանցավոր խմբերի անդամներին և բոլոր հանցակիցներին հայտնաբերելու, նրանց որպես մեղադրյալ ներգրավելու, նախաքննությունն ավարտելու ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 3.314 գործով (բացի ԶՔԳՎ-ից)՝ նախորդ տարվա 1.929-ի դիմաց, աճել է 1.385 գործով: Քրեական գործերով նախաքննության ժամկետների աճը առավելապես պայմանավորված է քրեական գործերի աճով, ինչպես նաև ՀՀ քր. օր-ի 327-րդ հոդվածով հարուցված գործերով զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ և բազմաթիվ այլ գործերով նշանակված տարաբնույթ փորձաքննությունների եզրակացություններն ուշ ստանալու հանգամանքներով:

Քննարկվող ժամանակահատվածում վարույթում եղած քրեական գործերի շեշտակի աճի պայմաններում քննչական ստորաբաժանումներն ամբողջությամբ վերցրած պահպանել են քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշները:
2014թ-ի ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 61 քրեական գործ, որը կազմում է ավարտված 8.283 քրեական գործի 0.7 %-ը:
Քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումներից հսկող դատախազների կողմից հաշվետու ժամանակահատվածում վերացվել է 230-ը, որոնցից 3-ը՝ ԶՔԳՎ վարույթում, 1-ը՝ ՀԿԳՔԳՎ վարույթում՝ նախորդ տարվա 113-ի դիմաց, որից 4-ը՝ ԶՔԳՎ վարույթում, ՀԿԳՔԳՎ (0), այսինքն` աճը կազմել է 117 քրեական գործ, որից Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում՝ 136, մարզային քննչական ստորաբաժանումներում՝ 90, (Տավուշ՝ 7, Լոռի՝ 10, Գեղարքունիք՝ 7, Արմավիր՝ 3, Սյունիք՝ 8, Կոտայք`23, Արարատ՝ 8, Արագածոտն՝ 8, Շիրակ՝14, Վայոց ձոր` 2), հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ 1, ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժին՝ 1, 9-րդ կայազորային քննչական բաժին՝ 1, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ 1:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին անավարտ է մնացել 3.114 գործ, որից ԶՔԳՎ` 640-ը, ՀԿԳՔԳՎ՝ 80-ը (2 գործով քննիչի կողմից դատախազին ներկայացվել է նախաքննության ժամկետը երկարաձգելու որոշում, միջնորդությունը դատախազի կողմից չի բավարարվել)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.858 գործի դիմաց, աճը կազմել է 256 քրեական գործ կամ 9%:
Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 929 կասկածյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.125-ի դիմաց, կալանավորվել է 1942-ը:
Անհիմն ձերբակալման կամ կալանավորման դեպքեր չեն եղել:
2014թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից աշխատանքներ են կատարվել նաև հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման բնագավառում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է քրեական գործերով հանցագործությունների հետևանքով պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված 3.591.321.177 ՀՀ դրամ նյութական վնասից 923.084.242 ՀՀ դրամի չափով վնաս:
2014թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և նրա մարմինների, ստորաբաժանումների վարույթում անչափահասների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 102 քրեական գործ, որից 6-ը՝ ԶՔԳՎ-ում, կարճվել է 29 քրեական գործի վարույթ (առանց ԶՔԳՎ-ի):
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ նպատակով նախատեսվում է ՀՀ քննչական կոմիտեում ներդնել քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովող համակարգ, ինչպես նաև Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործերի փաստաթղթերի և քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի թվայնացման փորձարարական ծրագիրը:
Նախատեսվում է նաև մշակել մինչդատական վարույթի ընթացքում տուժողի, վկայի կրած ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կատարած աշխատանքների համար փորձագետներին և թարգմանիչներին վճարումներ կատարելու համար իրավական կառուցակարգերը, ուսումնասիրություններ կատարել պարզելու համար ՀՀ Հյուսիսում և Հարավում գործող հոգեբուժական հաստատություններում քրեական գործերով դատահոգեբուժական և դատանարկոլոգիական փորձաքննությունների կատարման անհրաժեշտության, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում և համապատասխան մարմինների ու ստորաբաժանումների նստավայրերում անչափահասների հարցաքննությունների, ինչպես նաև տեսողական դիտարկումից դուրս անձին ճանաչման ներկայացնելու սենյակների առանձնացման և կահավորման հնարավորության հարցը և այլն:

Շարունակելով իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, բացահայտելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման և գործունեության կազմակերպման աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, կարվեն դրանցից բխող համապատասխան հետևություններ՝ առավելագույնս ապահովելու հետագա աշխատանքների արդյունավետությունը: