Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենի գլխավորած պատվիրակությանը (լուսանկարներ)

21.02.2019 17:26

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:

ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել` 2019 թվականի փետրվարի 4-8-ը Վաշինգտոնում անցկացված «Նոր աշխարհակարգի մարտահրավերները և հնարավորությունները» աշխատաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

ՔԿ նախագահն ընդգծել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են փորձի փոխանակման համար:

Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է աշխատաժողովի թեմաների վերաբերյալ իր նկատառումները և առաջարկությունները՝ հետագայում նման աշխատաժողովներն ավելի արդյունավետ և առարկայական դարձնելու վերաբերյալ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ԱՄՆ դեսպանատան հյուրերին ևս մեկ անգամ հայտնել է իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը զարգացնելու գործում:

ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատան կողմից Քննչական կոմիտեի հետ հարաբերությունները պետք է շարունակել կառուցել նախկինում ունեցած ձեռքբերումների վրա:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի