Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

57-ամյա կնոջ՝ պատուհանից նետվելու դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

23.12.2014 23:19
2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: 

Մահացած տիկնոջ որդին բացատրություն է տվել, որ մայրը  տառապել է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ինչպես նաև տարել է աչքի կաթված, ինչի պատճառով գանգատվել է առողջությունից: 

Դեպքի օրը` 2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ինքը կնոջ հետ դուրս է եկել տանից, իսկ մայրը մնացել է տանը: Հասնելով Մալաթիա տոնավաճառի մոտ` իրեն  զանգահարել եւ հայտնել են, որ մայրը պատուհանից ցած է նետվել: 

Միջոցներ են ձեռնարկվում` պարզելու դեպքի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի