Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը (լուսանկարներ)

12.09.2022 11:08

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի արդյունքում Արագածավան բնակավայրի՝ 61-ամյա բնակիչը մահացել է: Այնուհետև վերջինիս դիակը իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Ջողազի լիճ և գցել ջուրը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի