Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիետի կոլեգիայի նիստ

24.11.2015 19:41


2015թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նիստին  մասնակցել են կոլեգիայի անդամները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց, մասնավորապես՝ 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) հարուցված քրեական գործերի նախաքննության առանձնահատկություններին, սեռական բնույթի հանցագործությունների գործերով  քննության ընթացքում անչափահաս տուժողների իրավունքների պաշտպանության ապահովմանը  և Քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ դիտարկվող ժամանակահատվածում կատարված   ծառայողական քննության և կարգապահական հանձնաժողովի գործունեության արդյունքներին վերաբերող հարցեր։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի