Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ` Վանաձորում երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

20.03.2015 14:28

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում ծակող-կտրող գործիքով երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

 

2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում։

 

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի