Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ճանապարհատրանսպորտային վթար՝ մահվան ելքով. hարուցվել է քրեական գործ

02.06.2015 20:12


ՀՀ քննչական կոմիտեի   Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում  մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային  միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 2-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում միմյանց են ընդհարվել քաղաքացիներ Հ. Սարգսյանի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի  և Վ.Մնացականյանի վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Ռենո» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է թիվ 18  էլ. սյանը։

Վթարի հետևանքով «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սուսաննա Խաչատրյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ  վարորդներ  Հ.Սարգսյանը,  Վ.Մնացականյանը և վերջինիս ուղևոր Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի