Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով ավտովթար՝ Լոռու մարզում

30.03.2016 17:59


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 29-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ Վանաձորի ճանապարհին, Ռ. Մամաջանյանի կողմից վարվող  «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի աջ կողնակում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի, 1946 թվականին ծնված Շ.Մամաջանյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի