Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Նոր նշանակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում (լուսանկարներ)

27.08.2021 18:43

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնը:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության դերը՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս ստորաբաժանումում է քննվում 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների զգալի մասը:

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ այս գործերը գտնվում են հասարակության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պետք է քննվեն արագ, օբյեկտիվ և համակողմանի:

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Յուրի Բադալյանին, համատեղ և անբասիր աշխատանքի համար, իսկ Ռաֆայել Վարդանյանին՝ մաղթել բարի ծառայություն:

Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Յուրի Բադալյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական:

Ռաֆայել Վարդանյանի կենսագրությունը



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2010թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու:
2008-2011թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ /Պայմանագրային զինվորական ծառայող 5 տարի ժամկետով/:
2011-2012 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 29632 զ/մ հետաքննչական խմբի պետի պաշտոնում:
2012-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատուի պաշտոնում:
2014թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/ պաշտոնում:
2014-2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնում:
2018-2020 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) պաշտոնում:
2020-2021 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության  պետի պաշտոնում: 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021թ. օգոստոսի 27-ի թիվ 711-Ա հրամանով Ռաֆայել Հարությունի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության  պետի պաշտոնում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար բազմիցս պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի