Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

02.12.2022 16:13

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում:
2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2003թ.՝ նույն բուհի մագիստրատուրան:

2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007 թթ. – Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011 թթ.– Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թ թ.– ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,ապա՝ ավագ դատախազ
IV-XI.2013թ.– ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
XI-XI.2013թ.– Կոտայքի մարզի դատախազի տեղակալ

2013-2016թթ.– Արմավիրի մարզի դատախազ

2016-2017թթ.– Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ

2017-2019թթ.- ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

2019-2022թթ.- ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  պարգևատրվել «Մխիթար Գոշ» պետական պարգևով, արժանացել գերատեսչական տարբեր պարգևների:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի