Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին (տեսանյութ)

13.01.2022 17:33

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ.  հունվարի 13-ին՝  ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի