Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին (Լուսանկարներ)

21.02.2018 17:58

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:

Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի անդամներին,  քրեական գործերի քննության աջակցության վարչությանը և հույս հայտնել, որ նա, ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն, կանի առավելագույնը՝ վարչության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Վարչության առաջնահերթ խնդիրն է աջակցել քննիչներին՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու և քննություն իրականացնելու համար, այն է՝ հանցագործությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ճիշտ պլանավորել քննությունը, տակտիկան, օգտագործել քրեագիտական տեխնիկան և ժամանակակից գիտատեխնիկական  միջոցները, տեղեկատվական հնարավորությունները։ Վարչությունը պետք է դառնա քննիչների աշխատանքի հենասյուներից մեկը», - հայտարարել է Ա.Հովսեփյանը։



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի