Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի ողբերգական մահվան կապակցությամբ

05.10.2018 09:44

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան Սահակ Ալբերտի Կարապետյանի մահվան կապակցությամբ:

Կյանքից նրա վաղաժամ հեռացումը ծանր, իրականում չլրացվող կորուստ է վերջինիս բոլոր հարազատների և մերձավորների, ընկերների և գործընկերների համար, որոնց երջանկություն է վիճակվել շփվել և աշխատել նրա հետ:

Բարձր մակարդակի պրոֆեսիոնալ, խորը ինտելեկտով և բացառիկ եռանդով օժտված մարդ, ով վայելում էր կոլեգաների անկեղծ հարգանքը, և մեծ հեղինակություն ուներ օտարերկրյա գործընկերների շրջանում, դժվար է գերագնահատել նրա արժանիքները:

Սահակ Ալբերտի Կարապետյանն ոչ միայն Ռուսաստանի նվիրյալն էր, այլ նաև հայ ժողովրդի փառահեղ զավակն էր: Նրա վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

Մենք սգում ենք Ձեզ հետ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի