ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ՀՀ ՔԿ ծառայողի օրվա եւ մասնագիտական տոնի կապակցությամբ ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.
«Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր կողմից ղեկավարվող կառույցը ամենակարևոր համակարգերից մեկն է, որի խնդիրն է ապահովել օրինականությունը և իրավակարգը: Հանցավորության դեմ պայքարը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը պետության կայունության և բարգավաճման կարևոր գործոններից է: Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը, օրենքի ամբասիր կատարումը, կառավարման տաղանդը և անմնացորդ աշխատելու ցանկությունը թույլ են տալիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները:
Ընդունեք իմ ամենաջերմ բարեմաղթանքները՝ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական ոլորտում:
Բարձր եմ գնահատում մեր ընկերական հարաբերությունները, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 17-ին` Երևանում»:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ Իվան Նոսկեվիչի ուղերձում մասնավորապես նշվում է.
«Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի անունից ընդունեք ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ:
Պահպանելով լավագույն ավանդույթները՝ Հայաստանի Հանրապետության ժամանակակից նախաքննական մարմինները հետեւողականորեն եւ հիմնավոր կառուցում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների համակարգը:
Բոլոր այն անձանց անձնվեր աշխատանքը, ովքեր պատվով և հպարտությամբ կրում են նախաքննական մարմինների աշխատակցի եւ վետերանի կոչումը, նրանց՝ աշխատանքի նվիրվածությունը, բարձր մարդկային և բարոյական արժեքները, կոչումը և պատասխանատվությունը օրինակ են հանդիսանում արդյունավետ գործունեության՝ուղղված պետականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:
Այսօր կարելի է վստահությամբ ասել ,որ ՀՀ ՔԿ աշխատակիցները դարձել են պետության և հասարակության հուսալի հենասյունը՝ որպես երկրի պարբերական զարգացումն ապահովող օրենքի հավատարիմ պահապաններ։
Վստահ եմ , որ ՀՀ քննչական մարմինների զարգացումը եւ հետագա գործունեությունը հիմնված կլինեն հարգանքի և նախաքննության խորը պատմական ավանդույթների սկզբունքների վրա, որոնք շարունակաբար կզարգանան նոր պայմաններում:
Հարգելի Աղվան Գառնիկի, խորապես զգացված եմ ՝ՀՀ և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև համագործակցության մեջ Ձեր անձնական ներդրումի համար:
Ամբողջ հոգով Ձեզ և Ձեր գործընկերներին ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, նոր ձեռքբերումներ՝ ի շահ պետության եւ հասարակության:
Թող ձեր ընտանիքներում գերիշխի ջերմությունն ու բարեհարմարությունը: Թույլ տվեք հատուկ շնորհակալություն հայտնել նախաքննության վետերաններին, որոնց կյանքի ուղին հանդիսանում է հայրենիքի անձնուրաց ծառայության օրինակ:
Շնորհավորում եմ, հարգելի ընկերներ:»
ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղերձում մասնավորապես նշվում է.
«Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա երրորդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք հավատարիմ կմնանք մեր՝ ԱՄՆ դեսպանության և ՀՀ քննչական կոմիտեի միջեւ առկա սերտ համագործակցությանը՝ նպաստելով օրենքի գերակայությանը, մասնավորապես, մեր փոխադարձ համագործակցությանը` կոռուպցիայի, ընտանեկան բռնության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում: Մենք գնահատում ենք Քննչական կոմիտեի ջանքերը՝ ապահովելու թափանցիկությունը՝ քրեական գործերով հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու միջոցով, Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալների ուսումնասիրության ներդրման, ինչպես նաև՝ նախորդ տարվա ընտանեկան բռնության դեպքերի մանրամասն ուսումնասիրման համար: Մենք ուրախ ենք լսել, որ Քննչական կոմիտեն շարունակելու է մշակել քրեական գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, որին մասամբ աջակցել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը:
Սա հիանալի օրինակ է, թե ինչպես է մեր համագործակցությունը նպաստում Ձեր երիտասարդ հաստատության մասնագիտական կարողությունների զարգացմանը:
ԱՄՆ դեսպանության աշխատակիցները և ես ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Քննչական կոմիտեի հետ՝ նպաստելու, որ Հայաստանը լինի անվտանգ, որտեղ գերիշխում է օրենքի գերակայությունը եւ արդարությունը»: