Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բենզինը լցրել է ամուսնու վրա և հրկիզել. հարուցվել է քրեական գործ

02.09.2021 12:12

2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը, որը նշել է, որ կինը բենզինը լցրել է իր վրա և այրել:

Ձեռնարկված միջոցառումներ արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին , տեղյակ լինելով ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տանից վերցնելով բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ և լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ և հրկիզել: Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա՝ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է լուցկու վառած 3 հատիկ, տուժողի հագին եղած ու այրված հագուստի մասերը, շշի խցանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի   2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի