Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն Էջմիածնում

15.04.2015 11:41
ՀՀ  քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ։
 
 Ապրիլի 15-ին` ժամը 01.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ  Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել։
 
Նշված դեպքի վայրում հայտնաբերվել է 1964 թ. ծնված Հայկարամ Գրիգորյանի դիակը` հրազենային վնասվածքներով։
 
 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝  սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի