Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

59-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

17.12.2021 17:50

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ համատեղ բնակվող 59-ամյա տղամարդու, 55-ամյա և երկու 17-ամյա անչափահաս համաքաղաքացիների, ինչպես նաև Գոռավան գյուղի 57-ամյա բնակչի հետ խնջույք է կազմակերպել, որի ընթացքում երիտասարդները բջջային հեռախոսով երաժշտություն են միացրել և պարել: Որոշ ժամանակ անց՝ ժամը 22։00-ի սահմաններում, 59-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ներկաների հասցեին՝ պահանջելով այլևս չաղմկել և չխանգարել իրեն։ 

Հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս պատժելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խնջույքի մասնակիցները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել  բազմոցին պառկած տղամարդու մարմնի տարբեր մասերին, որից հետո Գոռավան գյուղի բնակիչը նաև կիթառով է հարվածներ հասցրել նրա գլխին, ինչպես նաև 61-ամյա և անչափահաս բնակիչներից մեկի հետ բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ:

Դեպքից երկու օր անց՝ հունվարի 7-ին, Վեդիի 61 և 55-ամյա բնակիչները տուժողի դին նույն  սենյակում տեղավորել են փայտե արկղում, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, 17-ամյա երիտասարդները վերոնշյալ արկղը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Քաղցրաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայր, թողել այնտեղ և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վեդի քաղաքի 61-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի  2-րդ  մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 17-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի  2-րդ  մասի 7-րդ կետով, 17-ամյա մյուս երիտասարդին և 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ  հոդվածի  1-ին  մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գոռավան գյուղի բնակչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս մահվան հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի