Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է

22.03.2022 16:47

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.19 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի