Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են (տեսանյութ, լուսանկարներ)

16.08.2021 15:47

2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզԻ Շնող համայնքի 54-ամյա  բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտա­ռա­­­միջ­­­յան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վար­չութ­յունում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպոր­տա­յին միջոցի զննություններ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

           

           

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի