Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

01.07.2020 14:57

Հարգելի Իգոր Ռուդիկի,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ համակարգի կարևոր օղակներից մեկը՝ Քննչական կոմիտեն, առանցքային դեր ունի հանցավորության դեմ պայքարի, օրինականության ամրապնդման և օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում:  

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման, պետականության ամրապնդման և մեր ղեկավարած կառույցների աշխատանքի հանդեպ հանրային վստահության բարձրացման:

Հարգելի Իգոր Ռուդիկի,

Կրկին անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ծառայողական հաջողություններ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի