Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դանակահարություն Լոռիում

09.06.2016 09:36

2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Վահագն Արմենի Թորոսյանը:

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 08-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Վահագն Թորոսյանը ճանաչվել է տուժող, սակայն դեղորայքի ազդեցության ներքո գտնվելու պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ` երիտասարդի ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարածի անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:



 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի