Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Գյումրիում 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը

08.02.2016 18:45


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։

Փետրվարի 7-ին՝ ժամը 09.25-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բնակչուհի Վ.Սուքիասյանը։

Նախնական տվյալներով՝ Վ.Սուքիասյանն իր տնակի դիմացի ձյունը մաքրելուց հետո փորձել է մտնել տնակ, սակայն այդ պահին դիմակավորված անձը բռնություն է գործադրել նրա նկատմամբ, ապօրինի մուտք գործել տնակ, դանակով հարվածել 73-ամյա կնոջ գլխի ձախ գագաթաքունքային շրջանին, ոտքով հարվածել կրծքավանդակի շրջանին ու հափշտակելով զգալի չափերի կանխիկ գումար՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի