Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկար)

05.12.2022 11:35

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը,  վարելով  «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան,  Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշներին, որի հետևանքով  վերջինս և նրա 22 և 3-ամյա ուղևորները տեղում մահացել են:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի