Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ (լուսանկարներ, տեսանյութ)

06.05.2022 14:50

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հիշյալ վայրում, 1991թ. ծնված տղամարդը, իր վարած «TOYOTA COROLA» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էլեկտրասյանը, որի հետևանքով տեղում մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի