Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով ավտովթար «Լամբադա» կամրջի վրա. հարուցվել է քրեական գործ

09.12.2015 17:45


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի «Լամբադա» կամրջի վրա բախվել են «ՎԱԶ 21074» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ.Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայի ուղևոր Ն.Ավչյանը և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական-դատաքիմիական համալիր, ինչպես նաև` ավտոմեքենաների տեխնիկական սարքինության վերաբերյալ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի