Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին (տեսանյութ, լուսանկարներ)

01.11.2021 15:19

2021թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 44-ամյա բնակչուհին, իր «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ, կողաշրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի