Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

18.12.2018 12:47

2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից  կրակոց է արձակել և  պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք: Ա.Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի