Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ

05.02.2016 10:52


Զինվորական քննչական գլխավոր վարչության  երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։

05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի