Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

05.12.2014 21:28
2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:
 
 
 
 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի