Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

17.08.2016 12:21

2016թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջվել է:

Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի