Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և զոհվել ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ

11.01.2016 12:48


Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

Հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային  զինծառայող, շարքային Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի