Անդամներ
Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:
Որակավորման հանձնաժողովի անդամներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ 3 տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:
Որակավորման հանձնաժողովի նախագահ
Անդամներ՝
Ազատ Գևորգյան - ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության
առաջին վարչության պետ
Ռոբերտ Ադիլխանյան - ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության
կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների
ոլորտում կատարված հանցագործությունների
քննության վարչության պետ
Ռաֆայել Վարդանյան ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության
hատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ
Հասմիկ Լևոնյան - ՀՀ ՔԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ
Արմեն Խաչատուրյան - ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական,
իրավաբանական գիտությունների դոկտոր
Միսակ Մարկոսյան - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)
Վահե Ենգիբարյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության
ֆակուլտետի քրեական դատավարության և
կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր,
իրավաբանական գիտությունների դոկտոր
(համաձայնությամբ)
Տաթևիկ Սուջյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի
քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)