15.08.2025
Հայտարարություն՝ օգոստոսի 20-ին կայանալիք բանավոր քննությունը հետաձգելու մասին
2025թ. օգոստոսի 20-ին ժամը 11:00-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակ ընդգրկվելու համար անցկացվող բանավոր քննությունը հետաձգվում է, և կանցկացվի 2025թ. օգոստոսի 21-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում:
Հայտատուներին խնդրում ենք մոտենալ ժամը 10:40, անձը հաստատող փաստաթղթով, դասական հագնված՝ տղամարդիկ՝ կոստյումով, փողկապով, բաց գույնի վերնաշապիկով, իսկ կանայք՝ մեղմ գույնի դասական ոճի, ոչ ճչացող հագուստով, կոկիկ հարդարված: